Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Էդիթ Պրինտի» նոր գրքերը

«Էդիթ Պրինտի» նոր գրքերը
18.04.2020 | 11:39

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ապրիլ-մայիս ամիսներին ընթերցին ներկայանալու է նոր գրքերով: Քըրք Քըրքորյանին և Գալուստ Գյուլբենկյանին նվիրված գրքերի լույսընծայումից հետո հաջորդ բարերարը, որի մասին հրատարակչությունը գիրք կներկայացնի, «նավթի արքա» Ալեքսանդր Մանթաշյանցն է: Հեղինակը Արմեն Գասպարյանն է: Էրիխ Մարիա Ռեմարկի «Սև կոթողը» կհամալրի «Էդիթ Պրինտի» ռեմարկյան շարքը: 2013 թվականի Financial Times-ի և Goldman Sachs-ի «Տարվա լավագույն բիզնես գիրք» մրցանակի դափնեկիր Բրեդ Սթոունի «Ամեն ինչի խանութը» գիրքը նույնպես հայերեն թարգմանությամբ կդրվի ընթերցողի սեղանին: Կվերահրատարակվի ժամանակակից գրող, պահանջված հեղինակ Դավիթ Սամվելյանի «Զգուշացեք, դռները չեն փակվում» վիպակը, որը, գրողի բնորոշմամբ, պատմություն է սիրո և վարակի ու սիրով վարակված լինելու մասին:


Նշենք, որ այս օրերին հրատարակչությունները, գրախանութները աշխատում են հեռավար, գրքերը ընթերցողին են հասցնում առաքումներով( հիմնականում անվճար):

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ