Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 47-ով՝ հասնելով 1248-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ին հրապարակված տվյալներով ՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 121-ով և հասել 523-ի: Մահացել է ևս մեկ մարդ, ընդհանուր թիվը հասավ 20-ի: Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ պացիենտն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդությունների։ «75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով», - գրել է Նիկողոսյանը:
Ըստ Առողջապահության նախարարության՝ թեստավորումների ընդհանուր թիվը 11796 է: Հայաստանում հիվանդությունից փաստացի բուժվում է 705 մարդ: