Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արսեն Թորոսյան. Կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է

Արսեն Թորոսյան. Կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է
18.04.2020 | 14:20

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է՝ գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշել է՝ եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 4-ին կունենանք 2500 դեպք, մայիսի 21-ին՝ 5000 դեպք:


«Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության մարդուց մարդ փոխանցումը` ամենուր սոցիալական հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ձեռքերը հաճախակի լվանալով և ախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով», - գրել է Արսեն Թորոսյանը: Նախարարը հատուկ նշել է, որ թեստավորման հզորությունների մեծացումը օրական 1000 թեստի շատ բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է և երբևէ Հայաստանում օրական այդքան ՊՇՌ թեստեր չեն արվել:


«Այս բարդ գործընթացը ներառում է 5 հիմնական բաղադրիչ` մասնագետներ, սարքավորումներ, կենսաանվտանգություն, լոգիստիկա, էլեկտրոնային համակարգ, որոնցից յուրաքանչյուրի պատշաճ ապահովումը մեծ ջանքեր է պահանջել մեր մասնագետներից: Նման հզորությունները միշտ պետք են գալու մեր երկրին` հետագայում նմանօրինակ մարտահրավերներին դիմակայելու համար», - գրել է նա:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ