Գերմանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 3609-ով և կազմել 137 439, հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը: Գերմանիայում երեկ մահացել է կորոնավիրուսով 242 հիվանդ: Մահացողների ընդհանուր թիվը 4110 է: Ըստ ինստիտուտի՝ բուժվել է 85 400 մարդ: