Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ-ն կորոնավիրուսից տուժած ֆերմերներին 33 միլիարդ դոլար կհատկացնի

ԱՄՆ-ն կորոնավիրուսից տուժած ֆերմերներին 33 միլիարդ դոլար կհատկացնի
18.04.2020 | 14:25

ԱՄՆ-ը գյուղատնտեսության ոլորտի աջակցության համար 19 միլիարդ դոլար կհատկացնի, հայտնում է politico.com-ը՝ հղում տալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցին։ Եվս 14 մլրդ դոլար ԱՄՆ-ը ծրագրում է գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել հուլիսին։ Ամերիկացի ֆերմերներին կառավարության տրամադրած օգնության ընդհանուր ծավալը կկազմի 33 միլիարդ դոլար։ «Գյուղատնտեսության նախարարությունը COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամից տուժած մեր հրաշալի ֆերմերների և ռանչոների սեփականատերերի համար 19 միլիարդ դոլարի օգնության ծրագիր է իրականացնում, որը ֆերմերներին ինչպես ուղղակի վճարումներ, այնպես էլ մսի և գյուղատնտեսական ապրանքների խոշոր գնումներ է ներառում: Գյուղատնտեսության նախարարութունը ևս 14 միլիարդ դոլար հուլիսին կստանա՝ մեր ֆերմերներին օգնությունը շարունակելու համար»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ