Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Միքայել Նարիմանյան. Սահմանափակումները դեռևս պետք է պահպանվեն

Միքայել Նարիմանյան. Սահմանափակումները դեռևս պետք է պահպանվեն
18.04.2020 | 14:26

Դեռևս պետք է պահպանել սահմանափակումները, կարանտինի էֆեկտն ակնհայտ է. համաճարակն ունի իր տրամաբանությունը, հիվանդացությունն ինչ-որ փուլում պիտի իջնի, բայց շատ կարևոր է նաև առողջացումով դուրս գրվող հիվանդների հետագա հսկողությունը տեղամասային թերապևտների կողմից: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը ասել է ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը: «Այս տեմպերով՝ մենք գագաթնակետին կմոտենանք մայիսին, ապա բուժվածների թիվը կգերազանցի վարակվածների թվին: Անցնում է ամեն ինչ, կանցնի և սա: Առողջապահության կազմակերպիչները, կլինիցիստները, համաճարակաբանները պետք է համատեղ ուժերով հաղթահարեն այս իրավիճակը: Վիրուսի տարածման դեմ այսօր երկու միջոց կա՝ կարանտին և թեստավորում, դրանց տվյալները կստացվեն մետաանալիզի տեսքով՝ արդեն երևույթի ավարտից հետո»,- ասել է բժիշկը: Պրոֆեսորի կարծիքով՝ պետք է առավելապես զգուշանան ոչ միայն խրոնիկ հիվանդություններ ունեցողները, այլև ծխողները, նախկինում թոքաբորբով հիվանդացածները, բրոնխիտ կամ թոքային այլ հիվանդություներ ունեցողները. «Շատ կարևոր է, թե մարդն ինքն ինչպես է վերաբերվում իր առողջական խնդիրներին: Օրինակ, գոյություն ունի «ծխողի հազ» հասկացություն: Բայց պացիենտն ինքը չի գնահատում իր խնդիրը, արհամարհում է այն: Այս իրավիճակը կարող է նպաստել նրան, որ մարդը բժշկի օգնությամբ ուշադրություն դարձնի իր առողջական վիճակին»: Միքայել Նարիմանյանի պնդմամբ՝ բուժաշխատողներն այսօր ենթարկվում են պրոֆեսիոնալ ռիսկի, և այդ ռիսկը պետք է հաշվի առնվի պացիենտների և առողջապահության կազմակերպիչների կողմից. «Մարդը պետք է ինքն իրեն տիրապետի, վերլուծի իր վարքագծային խախտումները, կոփվի և պատրաստվի այն կյանքին, որը գալու է: Մարդկանց ընդհանուր դիմադրողականությունը պետք է բարձրանա, նրանք պետք է ադապտացվեն ապագա պայմաններին: Բժշկի խորհրդատվությունը, խիստ մոտեցումը դեվիանտ վարքագծի նկատմամբ պետք է առաջնակարգ լինեն»:


Բժշկի կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակը կոտրելու սպասելիքները կապված են պատվաստանյութի հայտնաբերման հետ, որևէ այլ գործուն միջոց չկա: «Ամեն ինչ կախված է համավարակի ընթացքից, տարբեր լաբորատորիաներ տարբեր հայտարարություններ են անում: Պատվաստանյութը պետք է անցնի փորձարարական փուլ, ապացուցվի, որ այն և արդյունավետ է, և անվտանգ,- ասել է Նարիմանյանը:- Այսօր համաճարակաբանությունն ու հիգիենան դառնում են առաջատար մասնագիտություններ: Ցանկացած արտակարգ իրավիճակ զուգահեռաբար զարգացնում է բժշկության այն ոլորտը, որն այդ փուլում պահանջված է: Հիմա ֆարմակոլոգիան ջանքեր է գործադրում՝ ստեղծելու սպեցիֆիկ դեղամիջոց, որը կհարվածի հենց կորոնավիրուսին, ինչպես «Տամիֆլյուն» էր H1N1-ի դեպքում»:

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ