Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցությունները շարունակվում են՝ չնայած կորոնավիրուսի համավարակին՝ ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Չնայած կորոնավիրուսին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - ասել է Զախարովան: Նա հիշեցրել է, որ ապրիլին կարգավորման շուրջ հարցերը քննարկվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում:
«Կողմերի հետ կանոնավոր շփումներին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը, ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը», - հավելել է նա։ Նրա խոսքով՝ խորհրդակցությունների հիմքում ընկած է կորոնավիրուսային վարակի, բանակցային գործընթացի վրա դրա ազդեցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշ հարցեր: Քննարկվում է իրավիճակը շփման գծում և սահմաններին։