Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի համավարակը կարող է սուրճի դեֆիցիտի հանգեցնել

Կորոնավիրուսի համավարակը կարող է սուրճի դեֆիցիտի հանգեցնել
18.04.2020 | 14:28

Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումը կարող է տնտեսական խնդիրների՝ մասնավորապես աշխարհում սուրճի դեֆիցիտի հանգեցնել՝ գտնում է Bloomberg-ը: Փորձագետների կարծիքով, որոնց հղում է անում գործակալությունը, «մտավախություններ կան, որ սուրճի հատիկների հավաքման համար բավականաչափ աշխատողներ չեն լինի»։ Եվ չնայած համաշխարհային շուկա սուրճ մատակարարող Լատինական Ամերիկայի երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերը դեռևս զգալիորեն քիչ են Եվրոպայի և ԱՄՆ-ի համեմատ՝ արդեն այժմ էլ հիվանդությունը սպառնում է սուրճի պլանտացիաներն առանց աշխատողների թողնել։ Սուրճ հավաքելու աշխատանքը Լատինական Ամերիկայում քիչ վարձատրվող աշխատանքների շարքին է դասվում, իսկ աշխատողները միասին են ապրում, ինչն էլ անգամ միայն մեկ հոգու վարակվելու դեպքում մեծացնում է կորոնավիրուսի արագ տարածման հավանականությունը։
Այս ոլորտի վրա բացասական ազդեցություն ունեցող գործոններից են որոշ բանկերի աշխատանքի դադարեցումը, սանիտարական նորմերի սահմանումը, որի պատճառով կրճատվում է աշխատանքային օրը, վատ գործող տրանսպորտային համակարգը։ Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Բրազիլիայում, Կոլումբիայում, Պերուում, որոնք «Արաբիկա» տեսակի սուրճի հատիկների համաշխարհային մատակարարման մոտ երկու երրորդ մասն են ապահովում», նշում է գործակալությունը և փաստում, որ այս տեղեկությունը հաստատում են նաև վերոնշյալ երկրներում գործող ընկերությունների, նրանց հետ համագործակցող ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչները։ Սահմանված կարանտինային ռեժիմի հետևանքով ոչ միայն չի նվազել սուրճի պահանջարկը, այլև ավելացել է։ Մարդիկ սրճարաններում և ռեստորաններում սուրճ պատվիրելու փոխարեն խանութներից են այն գնում և պատրաստում իրենց համար։

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ