Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արցախի նորընտիր նախագահը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ-ում

Արցախի նորընտիր նախագահը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ-ում
18.04.2020 | 14:30

Ապրիլի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Նա նշել է, որ ՀՀ զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են ապահովել և ամրապնդել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն ու մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ