Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մոսկվայում ինֆեկցիոն նոր հիվանդանոց է կառուցվել

Մոսկվայում ինֆեկցիոն նոր հիվանդանոց է կառուցվել
18.04.2020 | 21:20

Մոսկվայի հարավում, Վորոնովո գյուղի մոտ ինֆեկցիոն նոր հիվանդանոց է կառուցվել կորնավիրուսով վարակված հիվանդների համար: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ուրբաթ օրը, մասնակցելով հիվանդանոցի բացմանը, ասել է, որ առաջին պացիենտներին հիվանդանոցն ընդունելու է ապրիլի 20-ին: Ինֆեկցիոն նոր կենտրոնը 800 մահճակալ ունի:

Վերջին յոթ օրում կորոնավիրուսի դեպքերը Ռուսաստանում անընդհատ աճում են: Ուրբաթ օրը իշխանությունները հաղորդեցին 24 ժամում 4 700 նոր դեպքերի մասին: Մեկ օրվա կտրվածքով սա ավելին է, քան արձանագրվել է Իտալիայում, Իսպանիայում, կամ Գերմանիայում: Այսօրվա տվյալներով Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 37 000, մահացել է 300 մարդ: Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի կեսը գրանցվում է մայրաքաղաքում: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը այսօր առավոտյան հայտարարել է, որ գործող սահմանափակումները, ներառյալ էլեկտրոնային անցաթղթի պահանջը, երկարաձգվում է մինչև մայիսի 1-ը:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ