Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13 107-ի, օրվա ընթացքում հայտնաբերվել է 250 նոր դեպք, հայտնում են առողջապահության նախարարությունից: Անցած օրը 10 մարդ մահացել է, ընդհանուր առմամբ վարակի զոհ է դարձել 158 մարդ: Ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը նվազել է մինչև 167, թոքերի արհեստական օդափոխության կարիք ունի 118 մարդ: 3247 պացիենտ ապաքինվել է: