Բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանները 100 000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն են փոխանցել կարիքավոր ընտանիքներին օգնելու համար, հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:
«Ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել 100000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ համավարակի այս դժվարին պայմաններում ի զորակցություն կարիքավոր հայորդիների, որը կբաշխվի ժողովրդին թեմակալ առաջնորդների և թեմերի սոցիալական կենտրոնների կողմից», - նշել է Մելիքյանը: