Մեծ Բրիտանիայում վանդալները հրկիզել են բջջային հեռախոսների առնվազն 20 աշտարակ: Նրանք դա անում են դավադրության տեսության պատճառով, ըստ որի՝ 5G-ն նպաստում է COVID-19 վարակի տարածմանը, կամ առնվազն ազդում է վարակվածների ախտանիշների վրա: Բջջային կապի օպերատորների ներկայացուցիչների հավաստմամբ՝ վնասված ոչ բոլոր աշտարակները կապ ունեն 5-րդ սերնդի տեխնոլոգիայի հետ: