ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ մինչև հունիսի 15-ն օտարերկրացիներին չեն պարտավորեցնի լքել Ռուսաստանի տարածքը, հայտնում է Կրեմլի լրատվական ծառայությունը:
«2020-ի մարտի 15-ից հունիսի 15-ը օտարերակրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ չեն կիրառվի նրանց երկրում գտնվելու անցանկալիության, արտաքսման կամ օտարերկրյա պետություն տեղափոխման մասին որոշումները», - ասված է փաստաթղթում։ Նաև, մինչ հունիսի 15-ը որոշումներ չեն կայացվի փախստականի կարգավիճակից զրկելու, ժամանակավոր կացության իրավունքի, տրամադրած վիզան չեղարկելու, ժամանակավոր աշխատանքի իրավունքի թույլտվության, պետական ծրագրերի մասնակցության վերաբերյալ: