Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ամբոխավարական տրամաբանությամբ չի կարելի մոտենալ հայոց եկեղեցուն

Ամբոխավարական տրամաբանությամբ չի կարելի մոտենալ հայոց եկեղեցուն
18.04.2020 | 21:26

Եգիպտոսի Հայ դատի մարմնի ատենապետ Արմեն Մազլումյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես դեմ է քաղաքական հաշիվներ մաքրելուն և պատեհապաշտորեն ուրիշին զրպարտելուն, դատողություններին և վիրավորական արտահայտություններին, հատկապես, եթե դրանք վերաբերում են եկեղեցուն: Նա նման դիտարկում արեց`անդրադառնալով այս օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված՝ ՀՀ ներկայիս իշխանությունների մեղադրանքներին:


«Հայաստանյաց եկեղեցին մեր կարևորագույն սյուներից մեկն է և անընդունելի է ինչ-ինչ հաշիվների համար, առանց փաստերի, նսեմացնելը և պախարակելն այն»,- ասաց նա: Արմեն Մազլումյանի խոսքով` ամբոխավարական տրամաբանությամբ չի կարելի մոտենալ հայոց եկեղեցուն: «Նրանք, որոնք սխալ են գործել, երկիր կողոպտել, խնդրեմ, թող հաշիվ տան դատարանում` օրենքի առջև և ոչ ընկերային ցանցերում»,- ասաց նա: Նա մատնանշեց, որ մենք փոքր պետություն ենք` կիսապատերազմական իրավիճակում, իսկ երկրի անվտանգությունը առաջնահերթություն է: «Թույլատրելի չէ արդարություն պահանջել` շրջանցելով օրենք, դատարան և դատավոր. հետո քաոս կստեղծվի: Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել օրենքի գերակայությամբ, որպես ժողովրդավարական երկիր, որտեղ բոլորը հավասար են օրենքի առջև»,- ասաց նա:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ