Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եվրախորհրդարանը հավանություն է տվել COVID-19 համավարակի հետևանքներից տուժած ԵՄ երկրների տնտեսական վերականգնման ծրագրին

Եվրախորհրդարանը հավանություն է տվել COVID-19 համավարակի հետևանքներից տուժած ԵՄ երկրների տնտեսական վերականգնման ծրագրին
18.04.2020 | 21:28

Եվրախորհրդարանը հավանություն է տվել COVID-19 համավարակի
հետևանքներից տուժած ԵՄ երկրների տնտեսական վերականգնման ծրագրին:


Եվրախորհրդարանում պաշտպանել են ԵՄ ֆիսկալ միջոցառումները, COVID-19-ի դեմ պայքարի համար իրացվելիության աջակցությունը, հավանություն է տրվել ԵՄ բյուջեով երաշխավորված պարտատոմսերի թողարկմանը: «Շատ կարևոր էր, որ խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ կողմ արտահայտվեր Եվրոպայի տնտեսական վերականգնման վճռական ծրագրին։ Դա նշանակում է տնտեսության խթանման համար բոլոր ռեսուրսների օգտագործում՝ ներառյալ վերականգնողական պարտատոմսերը, այսինքն՝ միջազգային շուկաներում ֆինանսավորման հնարավորություն։ Մենք պետք է ապահովենք, որ այսուհետ ծախսերը, որոնք յուրաքանչյուր երկիր կրում է այդ ճգնաժամի հետ կապված, բաշխվեն հենց այս պահից»,- հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդե Սասոլին։ Եվրոպական տնտեսության վերականգնման միջոցառումների փաթեթը Եվրախորհուրդը կքննարկի ապրիլի 23-ին:

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ