Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ Թագուհին խնդրել է, որ իր 68-ամյա թագավորության ընթացքում առաջին անգամ իր ծննդյան տարեդարձին առիթով հրետանային համազարկ չլինի՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու ծնունդը ապրիլի 21-ին է: Եղիսաբեթ Երկրորդը նշել է՝ չի կարծում, թե դա տեղին կլինի ճգնաժամի պայմաններում, որը Բրիտանիայում 14 000 կյանք է խլել: Հրետանային համազարկի արարողությունը սովորաբար արվում է թագավորական ընտանիքի կողմից` հատուկ առիթներ նշելու համար, ինչպիսիք են տարեդարձերը, ծննդյան տոները: