Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ 4 կոնգրեսմեններ շնորհավորական ուղերձ են հղել Արցախի ընտրությունների կապակցությամբ

ԱՄՆ 4 կոնգրեսմեններ շնորհավորական ուղերձ են հղել Արցախի ընտրությունների կապակցությամբ
18.04.2020 | 21:31

ԱՄՆ կոնգրեսմեններ՝ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Ջեքի Սփայերը և Գուս Բիլիրակիսը շնորհավորական ուղերձ են հղել.

«Հարգելի՛ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյան, որպես ԱՄՆ Կոնգրեսի և Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամներ՝ մենք շնորհավորում ենք մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած պատմական ընտրությունների և դրան հաջորդած նախագահական ընտրության երկրորդ փուլի կապակցությամբ: Մենք սրտանց ուրախ ենք տեսնել, որ Արցախի ժողովուրդը և իշխանություններն այս դժվարին ժամանակաշրջանում հավատարիմ են մնում խաղաղ ժողովրդավարությանը: Արցախը հավատարիմ մնաց ժողովրդավարական կառավարման այնպիսի համակարգին, որն արտացոլում է իր քաղաքացիների կամքը՝ չնայած թշնամական տրամադրություններ ունեցող հարևանի շարունակական սպառնալիքներին ու զինադադարի խախտումներին:


Մենք հասկանում ենք նաև, որ COVID-19-ի ճգնաժամի հետևանքով առաջացել էին որոշակի բարդություններ, սակայն ստեղծված հարաբերական հարմարությունները, որոնք թույլ տվեցին ընտրողներին քվեարկել առանց խոչընդոտների, ակնհայտորեն ներկայացնում են հանրապետությունում ժողովրդավարական գործընթացների զորությունը:
Որպես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ՝ մենք հավատարիմ ենք մնում Արցախի ժողովրդավարական անկախությունն առաջ մղելու և ամրապնդելու գործընթացին:


Մենք կշարունակենք աջակցել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիիրավ իրացմանը, որը կնպաստի նաև տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը: Վստահեցնում ենք, որ կշարունակենք ուղիներ որոնել ամրապնդելու Միացյալ Նահանգների և Արցախի միջև կապերը, որը ներառում է նաև նրա անկախության պաշտոնական ճանաչումը:
Եվս մեկ անգամ ընդունեք մեր շնորհավորանքներն ընտրությունների կապակցությամբ, որոնք եղել են հանգիստ, խաղաղ, զերծ կոռուպցիայից կամ ընտրողների ահաբեկումից: Մենք ակնկալում ենք շարունակել մեր հետագա արդյունավետ և կայուն համագործակցությունը Ձեր իշխանության հետ:

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ