Կրասնոդարից դեպի Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան է վերադառնում 100 ՀՀ քաղաքացի, հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
«Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության ու կառույցի նախագահ Արտյոմ Մինոսյանի, բարերար Միսակ Ղազարյանի և Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ ապահովվել է քաղաքացիների անվճար վերադարձը հայրենիք»,- ասված է հաղորդագրության մեջ։ Հայաստան վերադարձած քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինի: