ՀԲԸՄ-ն և Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակը շարունակում են բարեգործական 5 ճաշարանների շահառուներին (900 անձ) սննդի փաթեթներ տրամադրելու ծրագիրը, հայտնում է Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն Մարկոս քահանա Մանգասարյանը:
«Մալաթիայի և Արաբկիրի բարեգործական ճաշարանների շահառուների բաժիններն ուղարկեցինք, Նորքի ճաշարանինը երեկոյան կուղարկենք։ Այսօր կբաշխենք Էջմիածնի ճաշարանի շահառուների բաժինները, վաղը՝ Երևանի 3 ճաշարաններինը, իսկ Վանաձորինը կտանենք ու կբաժանենք երկուշաբթի օրը։ Շարունակում ենք մեր առաքելությունն ավելի մեծ թափով։ Աստված պահապան բոլոր բարեգործներին», - նշել է Մարկոս քահանա Մանգասարյանը: