«Ferrari-ն սկսել է պաշտպանիչ դիմակների համար շնչառական փականներ և այլ հարմարանքներ արտադրել Մարանելոյի իր արտադրամասում՝ աջակցելու համար առողջապահության համակարգի աշխատակիցներին, որոնք շփվում են կորոնավիրուսով հիվանդների հետ»,- CNN-ի փոխանցմամբ՝ ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Մի քանի օրում նախատեսվում է հարյուրավոր բաղադրամասեր արտադրել՝ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալության հետ համագործակցությամբ: Ferrari-ից հայտնել են, որ նորագույն սարքավորումները կմատակարարվեն հիվանդանոցներին Բերգամոյում, Ջենովայում, Մոդենայում և Սասուոլոյում: Իտալիայում վերջին տվյալներով՝ կորոնավիրուսից մահացել է 22 745 մարդ, վարակվել՝ 172 000-ը: