Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նեթանյահուն հայտարարեց Իսրայելի՝ կարանտինից դուրս գալու մասին

Նեթանյահուն հայտարարեց Իսրայելի՝ կարանտինից դուրս գալու մասին
19.04.2020 | 13:08

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է կարանտինից դուրս գալու մասին: Ժողովրդին ուղղված ուղերձում, որը հեռարձակում էին տեղական հեռուստաալիքները, նա նշեց, որ սկսվում է կարանտինային պայմանների աստիճանական մեղմացում: Շուտով երկրում կկարողանան բացել կենցաղային իրերի և էլեկտրոնիկայի խանութներ, գրախանութներ, որոնք առևտրի կենտրոններում չեն գտնվում։ Թույլատրվելու է 2 հոգու միասին փողոցում սպորտով զբաղվել, եթե ինքնամեկուսացած են եղել համատեղ ռեժիմով: Բաց տարածքում թույլատրվելու են աղոթքները (ոչ ավելի, քան 10 հոգի) և կվերսկսվի հասարակական տրանսպորտի աշխատանքը, ձեռնարկությունները կաշխատեն 30%-ով:

Դիտվել է՝ 1302

Մեկնաբանություններ