Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարությամբ անդրադարձել է ՀՀ վարչապետի ելույթի ոչ եթերային կադրերի տարածմանը:
«Հակաբարոյական, մարդկային առումով բացարձակ անընդունելի եմ համարում Հայաստանի վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերն օգտագործելով երկրի ղեկավարին ծաղրելը կամ այդպիսի փորձերը: Ինձ հատկապես անհանգստացնում է այն, թե ինչ եղանակով է դա ներկայացվում հանրությանը, ու ինչ արձագանքի է արժանանում նման նյութը», - նշել է ՄԻ պաշտպանը: Նա շեշտել է, որ հանրային գործչի, ընդդիմախոսի կամ նույնիսկ քաղաքական ընդդիմադիրի կամ ընկերոջ ու ազգականի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը կամ արձագանքն անընդունելի է: