Չեխիայի առողջապահության նախարարությունը ապրիլի 9-ի առավոտյան հայտնել է, որ այդ պահի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 6 600 դեպք, մահացել է 181 հիվանդ: Այնուհանդերձ կառավարությունը մտադիր է ապրիլի 20-ից վերաբացել առևտուրը: Եթե կորոնավիրուսի բռնկումը մնա վերահսկելի, ըստ կառավարության պլանի, վաղը կբացվեն փոքր խանութները, իսկ առևտրի մեծ սրահները՝ մայիսի 11-ից: Առևտրի, սպասարկման խոշոր կենտրոնները, ռեստորանները, գարեջրատները նախատեսվում է վերաբացել հունիսի 8-ից: