Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Զատկի պատարագը անցկացվեց սակավաթիվ հոգևորականներով

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Զատկի պատարագը անցկացվեց սակավաթիվ հոգևորականներով
19.04.2020 | 22:52

Երեկ Իսրայելի հայկական համայնքը տոնում էր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Առավոտյան Սուրբ պատարագ ու ժամերգություն էր եղել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում մի քանի հայ հոգևորականների մասնակցությամբ: Նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երեկ Ճրագալույցի արարողությունը` Լույսի տոնն առանց հավատացյալների ու բազմաթիվ եկեղեցականների է եղել՝ տաճարում ընդամենը 12 մարդ է ներկա եղել: Երուսաղեմի Հայոց պատրաիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ «Քանի որ միասնական արարողություն էր, որոշվել էր հայկական կողմից երեք մասնակից, հույների կողմերի երեք մասնակից, և քանի որ այս արարողության մասն են կազմում նաև սուրբ երկրում Հայոց պատրիարքության և հայ եկեղեցու հետևած ասորի և ղպտի եկեղեցիները, ուրեմն նրանցից ևս մեկական մասնակից կար, երկու ոստիկան, մեկ լուսանկարից և օպերատոր»: Վերջին անգամ Լույսի տոնը միայն փոքրաթիվ հոգևորականներով, առանց հավատացյալների տոնվել էր 600 տարի առաջ, տեղեկացրեց հայր Կորյունը. «Վերջին դեպքը, որ տեղի է ունեցել, և Սուրբ Հարության տաճարը փակվել է, և այս արարողությունը սահմանափակ թվով մասնակիցներով է կատարվել, տեղի է ունեցել 14-րդ դարում, այսինքն` մոտավորապես ավելի քան 600 տարի առաջ նման դեպք ևս տեղի է ունեցել, բայց վերջին շրջանում նման դեպք տեղի չէր ունեցել»:
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված 3 շաբաթ առաջ մզկիթների ու սինագոգների հետ փակվել էին նաև եկեղեցիներն ու նրանց թվում նաև Սուրբ Հարության տաճարը: «Երկուշաբթի Իսրայելի նախագահը հեռախոսազրույց ունեցավ հոգևոր պետերի հետ, նախ շնորհավորեց Զատկի առթիվ, և այդ հեռախոսազրույցի ընթացքում նաև բանավոր պատասխանեց հոգևոր պետերի նամակին, որտեղ հստակ ասվեց, որ նկատի ունենալով կորոնավիրուսով պայմանավորված վտանգները` որոշում է կայացվել այս տարի շաբաթ օրը կայացող Լույսի արարողությունը շատ սահմանափակ թվով մասնակիցներով կատարել»,- նշեց հայր Կորյունը:


Երեկ Երուսաղեմի հայ միաբան Արբակ աբեղա Սարուխանյանը դուրս բերեց Սուրբ կրակը Հարության տաճարի բոլորաշեն մատուռի խորշից, ու «Արմատներ» հանձնախմբի ու հայ սկաուտների նախաձեռնությամբ սուրբ կրակը բաժանվեց հայ հավատացյալներին և հայկական թաղամասի բնակիչներին:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ