Մարալիկում երեկ գիշեր 90-ամյա կին է մահացել, նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս՝ ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Նախօրեին նմուշառում է իրականացվել տան պայմաններում՝ կորոնավիրուսային հիվանդության արդյունքը եղել է դրական, մի քանի ժամ անց նա մահացել է։
«Նա տանն է եղել, քանի որ առողջականը վատ էր, այս ընթացքում իրենք հրաժարվել են հոսպիտալացնելուց, մենք որոշել ենք տանը նմուշառել, որպեսզի տեսնեինք վիճակը և ըստ դրա մնացած գործողություններն իրականացնեինք»,- հայտնեց Տիգրան Պետրոսյանը։