Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ-ի պետական պարտքը կաճի ռեկորդային չափով

ԱՄՆ-ի պետական պարտքը կաճի ռեկորդային չափով
19.04.2020 | 22:59

2020-ի ԱՄՆ-ի պետական պարտքն ու ամերիկյան կորպորացիաների պարտքերը կորոնավիրուսի պատճառով կաճեն ռեկորդային չափով՝ գրում է The Washington Post-ը: Դաշնային բյուջեի պակասորդը կհասնի 4 տրիլիոն դոլլարի, այդպիսի բան չի եղել 1945-ից: ExxonMobil-ն ու Walgreens-ը արդեն սպառել են իրենց վարկային գծերը, բայց առաջվա պես նյութական միջոցների կարիք ունեն: Ձեռնարկատերերն ընտրության առաջ են՝ կամ բաց թողնել վարկային մարումները, կամ աշխատանքից ազատել աշխատակիցներին:

Բանկերն արդեն քաղաքացիներից պահանջել են մարել ուսանողական վարկերը և վարկային քարտերի պարտքերը: «Մենք արդեն պետք է սկսենք անհանգստանալ: Մենք խոսում ենք պարտքի այնպիսի մակարդակի մասին, որի նմանը չի եղել ժամանակակից պատմության մեջ: Մենք արդեն մոտենում ենք մի կետի, որտեղից վերադարձ չկա»,-ասել է Պրիստոնի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ատիֆ Միանը:


Որպես տնտեսությանը սատարելու միջոց, Դաշնային պահուստային հիմնադրամը արդեն իջեցրել է հիմնական տոկոսադրույքը զրոյի և իր պորտֆելին ավելացրել է երկու տրիլիոն դոլար: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էր, որ պետությունը չպետք է գումարներ խնայի բիզնեսին աջակցելու համար, որ շատ է տուժում կորոնավիրուսի պատճառով: «Տոկոսադրույքներն այժմ այնքան ցածր են, որ պարտքով գումար վերցնելը շատ էժան է: Պակասորդը մենք ապագայում կլրացնենք, իսկ հիմա ժամանակը չէ դրա մասին մտածելու»,-հայտարարել է նախարարը: ԱՄՀ-ի գնահատականով տարվա վերջին ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կընկնի 5,9%-ով, իսկ այս եռամսյակում անկումը կարող է հասնել 40%-ի:

Դիտվել է՝ 1295

Մեկնաբանություններ