Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Համաշխարհային աստղերը 8 ժամ երգել են հաջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարողների

Համաշխարհային աստղերը 8 ժամ երգել են հաջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարողների
19.04.2020 | 23:03

Համաշխարհային աստղերը, ներառյալ Բիլի Այլիշը, Թեյլոր Սվիֆթը, Փոլ Մաքքարթնին, Սելին Դիոնը, մասնակցել են ութ ժամյա բարեգործական համերգին՝ հաջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարողների՝ հայտնում է Forbes-ը:


Համերգի կազմակերպիչները Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Global Citizen-ի կամավորներն էին: Աստղերը շնորհակալություն են հայտնել բժիշկներին` համաճարակի ժամանակ կյանքերը փրկելու համար: Երկրպագուների հետ մի քանի ժամանոց առցանց հանդիպման ընթացքում աստղերը հավաքել են 128 միլիոն դոլար: Դրանք կուղղվկեն բժշկական հաստատությունների զարգացմանը, կօգնեն պատվաստանյութ ստեղծել կորոնավիրուսի դեմ և աջակցել վարակվածության տարածման հետևանքով տուժածներին: Երաժշտական երեկոյի ժամանակ COVID-19 համաճարակի մասին փաստեր են ներկայացրել ամերիկացի հայտնի հաղորդավարներ Ջիմի Ֆալոնը, Յիմի Քիմելը և Սթիվեն Քոլբերը:

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ