Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թրամփը կոչ է արել «պատժել Չինաստանին»

Թրամփը կոչ է արել «պատժել Չինաստանին»
19.04.2020 | 23:05

Չինաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ:


«Եթե պարզվի, որ նրանք դիտավորյալ թաքցրել են փաստերը, պետք է հետեւանքներ լինեն»,- ավելացրել է Թրամփը: ԱՄՆ նախագահը շեշտել է, որ իր երկիրն արդեն հետաքննություն է սկսել պարզելու ճշմարտությունը: Նա նշել է, որ եթե պարզվի, որ չինացիները դիտավորյալ են թաքցրել տեղեկությունները, պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ եթե «հասկանանք, որ եղել է սխալ, կհասկանանք եւ կընդունենք նաեւ այդ փաստը»:

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ