Ուհանի վիրուսոլոգիայի ինստիտուտի ղեկավար Յուան Չժիմինը հայտարարել է, որ մարդկությունը չունի այնպիսի ռեսուրսներ, որ կարողանար արհեստականորեն ստեղծել մի վիրուս, որը բնութագրերով նման կլիներ նոր տիպի կորոնավիրուսային վարակին:
Նա պնդում է, որ նման վիրուսի արհեստական սինթեզի որևէ ապացույց չկա: Որոշ մասնագետներ իսկապես ասում են, որ COVID-19-ը ստեղծվել է դրսից, սակայն, «նրանց կողմից կատարված աշխատանքի ծավալը կգերազանցեր ողջ մարդկության հնարավորությունները»: «Ես երբեք չեմ հավատա, որ մարդկությունն արդեն բավականաչափ գիտելիք ունի նման վիրուս սինթեզելու համար», – ավելացրել է Չժիմինը: