Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Փարիզի քաղաքապետարանը հրապարակել է կարանտինից դուրս գալու ծրագիրը

Փարիզի քաղաքապետարանը հրապարակել է կարանտինից դուրս գալու ծրագիրը
20.04.2020 | 12:48

RFI-ն տեղեկացնում է, որ Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն պատմել է կարանտինից դուրս գալու ծրագրի մասին: Քաղաքային իշխանությունները խոստանում են փարիզցիներին ապահովել պաշտպանական դիմակներով ու անտիսեպտիկ գելերով հասարակական վայրերում, բազմապատկել տեստավորումները: JDD թերթին հարցազրույցում Անն Հիդալգոն ասել է, որ պաշտպանական դիմակները կլինեն կտավից, բազմակի օգտագործման և կարող են լվացվել: Դիմակները կբաժանվեն դեղատներում, առաջին հերթին՝ տարեցներին, հղիներին ու խրոնիկ հիվանդներին: Մինչև մայիսի կես իշխանությունները խոստանում են արտադրել ու բաժանել 2 միլիոնից ավելի դիմակներ, որ փարիզցիները պարտավոր են կրել հասարկական տրանսպորտում: Անն Հիդալգոյի խոսքով՝ հիմա պարբերաբար տեստավորում է արվում տարեցների տներում, այդ պրակտիկան տարածվելու է և մունիցիպալիտետներում: Ամբողջ բնակչության տոտալ ու պարտադիր տեստավորման մասին չէ խոսքը՝ ճշտել է քաղաքապետը: Անն Հիդալգոն գտնում է, որ դպրոցները պետք է աստիճանաբար բացվեն: Առաջին հերթին՝ դասարաններ կվերադառնան այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են տնտեսության առանցքային ոլորտներում, և հաշմանդամ երեխաները: Փարիզի քաղաքապետարանը ծրագրում է պայմանավորվել հյուրանոցների հետ՝ երկու շաբաթով ինքնամեկուսացման համար սենյակների հատկացման հարցով այն մարդկանց, որ կորոնավարակ ունեն, բայց հոսպիտատալացման կարիք չկա: Հիդալգոյի խոսքով՝ դա կօգնի ամբողջ ընտանիքի վարակումից խուսափելուն:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ