Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցավ 2.4 միլիոնից

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցավ 2.4 միլիոնից
20.04.2020 | 12:49

Աշխարհում հայտնաբերված COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 2,4 միլիոնից, 165 000 մարդ մահացել է, 625 000՝ բուժվել է: Կարանտինային միջոցառումները մեղմացվում են Գերմանիայում, Չեխիայում, Ավստրիայում, Նորվեգիայում, Իսպանիայում (թույլատրվել է զբոսնել երեխաների հետ): Համաճարակի թվերը նվազում են Իտալիայում, Իսպանիայում և Գերմանիայում, Նյու Յորքում էլ մահացությունը սկսել է ընկնել: Մեծ Բրիտանիայում, որտեղ հիվանդությունից 16 000 մարդ է մահացել, թագուհին խնդրել է չեղարկել իր ծննդյան տոնին նվիրված հրավառությունը: Խորհրդարանը վաղը փորձելու է վիրտուալ նիստ անցկացնել:
Վարակվածների և մահացածների ամենամեծ թվերը շարունակում են գրանցվել ԱՄՆ-ում՝ վարակվածների թիվը գերազանցել է 764 000, զոհվել է 40.5 հազար մարդ: Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Չինաստանին «հետևանքներով», եթե պարզվի, որ կա կորոնավիրուսային վարակի կանխամտածված, «գիտակցված» բռնկում:
Ռուսաստանում շարունակում են գրանցել վարակվածների թվի ռեկորդային աճ: Կիրակի առավոտյան հայտարարվել է 6060 նոր դեպքի մասին: Երկրում հիվանդների ընդհանուր թիվը մոտենում է 43 000, մահացել է 361 մարդ: Երեկ Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով վարակված 28 մարդ:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ