Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1339

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1339
20.04.2020 | 12:50

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 48-ով՝ հասնելով 1339-ի,գրանցվել է մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:


Ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 35-ով և հասել 580-ի, թեստավորումների ընդհանուր թիվը 13373 է:
Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը մահվան դեպքերի հետ կապված հայտնում է, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ: Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում բուժվում է 737 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 22-ի:

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ