Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նաիրա Զոհրաբյան. Կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, համարում եմ կազմաքանդող

Նաիրա Զոհրաբյան. Կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, համարում եմ կազմաքանդող
20.04.2020 | 12:52

Մեզ համար քննարկելի չէ Վեհափառի կոչը, դրա հասցեատերը դատարանն է, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Վեհափառի հայտարարությունից հետո՝ նրան ուղղված հայտարարություններին։

«Ես կարծում եմ, որ պետք է նվազագունը հարգանք ունենանք պետական և հոգևոր ինստիտուտների հանդեպ։ Իսկ այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, համարում եմ կազմաքանդող։ Սա կասեցնել է պետք», - ասաց Զոհրաբյանը։


Նա ընդգծեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ պաշտոնյաների համար պիտի լինի կարմիր գիծ, որից այն կողմ ոչ ոք չպիտի անցնի, անհրաժեշտ է ատելության խոսքը զսպող օրենսդրական մեխանիզմներ ունենալ։ «Ես չեմ տեսել նաև եվրոպական երկրներում օրենսդրական այնպիսի կարգավորում, որը կարողանա զսպել և նպաստել ատելության խոսքը», - ասաց նա։

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ