ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարար Գերդ Մյուլերը քննադատել է Չինաստանին՝ իշխանությունների չափազանց ուշ տեղեկատվության հրապաարակման համար Ուհանում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ: Funke մեդիախմբին հարցազրույցում Մյուլերը նշել է, որ Պեկինը պետք է լիակատար բաց լինի համաշխարհային ճգնաժամի պայմաններում։ Դա հատկապես վերաբերում է վիրուսի ծագման հարցին։ Նա նաև նշել է, որ ՉԺՀ իշխանությունները պետք է արձագանքեն վիրուսի արհեստածին լինելու հաղորդագրություններին։