ԱՄՆ իշխանությունները ծրագրում են 300 միլիարդ դոլար հատկացնել փոքր բիզնեսի ձեռնարկություններին՝ COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետևանքները հաղթահարելու համար՝ ասել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։ Նախարարը վստահություն է հայտնել, որ Սենատը կհաստատի օգնություն հատկացնելու համաձայնագիրը ապրիլի 20-ին, իսկ Ներկայացուցիչների պալատը՝ ապրիլի 21-ին։ ԱՄՆ ամերիկյան իշխանությունները տնտեսությունը խթանելու համար 2 տրիլիոն դոլար արդեն հատկացրել են: