Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի առաջարկը

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի առաջարկը
20.04.2020 | 12:55

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդես է եկել առաջարկությամբ․
չնայած նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ստեղծված մարտահրավերներին՝ մեզ հասնում են բազմաթիվ դրական պատմություններ, թե Հայաստանում մարդիկ ինչպես են միմյանց օգնում ճգնաժամը հաղթահարելու հարցում։ Դեսպան Թրեյսին և դեսպանատան անձնակազմը ցանկանում են լսել այդ պատմությունների մասին հենց ձեզնից։ Գրեք, թե ինչպես են ընկերները, բարեկամները և հարևաններն օգնում մեկը մյուսին։ Ձեր գրառումներում նշեք ԱՄՆ դեսպանատանը՝ @usembarmenia և օգտագործեք #AllTogether հեշթեգը, իսկ մենք կտարածենք դժվարին իրավիճակում տոկունությունը պահպանելու մասին ձեր պատմությունները։ Ի վերջո, այս պայքարում մենք բոլորս միասին ենք։

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ