Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գերմանիայի ԿԲ-ն գտնում է, որ տնտեսության վերականգնման համար սպասվածից շատ ժամանակ կպահանջվի

Գերմանիայի ԿԲ-ն գտնում է, որ տնտեսության վերականգնման համար սպասվածից շատ ժամանակ կպահանջվի
20.04.2020 | 21:56

Գերմանիայի տնտեսությունը սպասվածից ավելի դանդաղորեն է հաղթահարելու կորոնավիրուսի համաճարակին ուղեկցող տնտեսական ճգնաժամի հետևանքները, նշված է Կենտրոնական բանկի ամենամսյա զեկույցում: «Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ուժի մեջ մտած զգալի սահմանափակումները կշարունակեն գործել մինչև խնդրի առողջապահական լուծումը, մասնավորաբար պատվաստումների հասանելի դառնալը: Այդ պատճառով տնտեսության արագ և նշանակալի վերականգնում ակնկալել պետք չէ»,- ասված է փաստաթղթում:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ