ԱՄՀ-ի ղեկավար Կրիստալինա Գեորգիևայի պնդմամբ` կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամը ծանր հարված կհասցնի աշխարհի պետությունների մեծամասնությանը:
«Աշխարհի 170 պետություններում այս ճգնաժամի հետևանքով տնտեսական անկում է արձանագրվելու»,-նշել է Գեորգիևան բուլղարական լրատվամիջոցների հետ զրույցում` կրկնելով նախկինում հայտնած տեսակետը, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած ճգնաժամը վատագույնն է 21-րդ դարի 20- 30-ականների «Մեծ դեպրեսիայից» սկսած: