Ադրբեջանում արդյունահանված նավթի գինը միջազգային շուկայում այսօր կտրուկ նվազել է՝ հաղորդում է Azertag-ը: Նյու Յորքի բորսայում այսօր առավոտյան սակարկությունների ընթացքում Azeri Light տեսակի նավթի մեկ բարելը վաճառվել է 14.78 դոլարով: Նախորդ շաբաթավերջին ադրբեջանական նավթի գինը միջազգային շուկայում 22 դոլար էր մեկ բարելի դիմաց: