Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լիլիթ Մակունց. Չեմ կիսում կարծիքը, որ վարչապետի մամուլի խոսնակը կրում է պատասխանատվություն

Լիլիթ Մակունց. Չեմ կիսում կարծիքը, որ վարչապետի մամուլի խոսնակը կրում է պատասխանատվություն
20.04.2020 | 22:01

Ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետևանքներ, խոհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերից առաջ կադրերի արտահոսքին:

«Տարբեր մեկնաբանություններ կարող են հնչել՝ պրոֆեսիոնալիզմի տիրույթից, անփությության կամ նույնիսկ դիտավորության։ Մեզ համար առաջին հերթին սա տեղեկատվական անվտանգության խնդիր է։ Այն ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, կարող էր հնչել արտահայտություն կամ նախադասություն, որոնք ոչինչ չեն ասում անձնակազմի համար, բայց դա կարևորագույն խնդիր կարող էր լինել զուտ անվտանգության տեսանկյունից։ Հետևաբար առաջին հերթին հարցը հենց այդ կտրվածքով ենք դիտարկում և ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետևանքներ։ Պատասխանատու անձինք կրելու են պատասխանատվություն։ Եթե կարճ ժամանակ անց դա տեղի չունենա «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ՀՌԱՀ-ին հրավիրել խմբակցություն», - ասաց Մակունցը։

Դիտարկմանը, թե մամուլի խոսնակը ևս պիտի տեղյակ լիներ և հետևեր ազդանշանին, Մակունցն ասաց․ «Հնչում են կարծիքներ, որ վարչապետի մամուլի խոսնակը կրում է պատասխանատվություն և առաջինը նա պետք է պարզաբանումներ տա։ Ես այդ կարծիքը չեմ կիսում, որովհտեև վարչապետի մամուլի խոսնակը հստակ պատասխանատվության չափ և պարտականությունների ցանկ ունի, որոնց մեջ չի մտնում հեռարձակման տեխնիկական նրբություններին տիրապետելը։ Այդ մասին տեղեկացնում է հենց այն անձնակազմը, որը դա իրականացնում է»։

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ