Տեղի է ունեցել անընդունելի բան, դա եղել է ոչ պրոֆեսիոնալիզմի և դիլետանտիզմի արդյունք, ԱԺ ճեպազրույցներին ասաց ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերից առաջ կադրերի արտահոսքին։
«Այն, որ սիգնալը կրակել են հեռուստաընկերություններին ավելի շուտ, դա չի փոխում տեղի ունեցածի գնահատականը։ Ինձ համար դա անընդունելի է, որովհետև եթերից առաջ տալ երկրի առաջին դեմքի նախապատրաստությունները, անընդունելի է, լինի դիտավորություն, թե ոչ», - ասաց Զոհրաբյանը։ Հարցին, թե ովքե՞ր պիտի պատասխանատվություն կրեն, պատգամավորն ասաց․ «Պիտի անպայման կրեն պատասխանատվություն, այդ թվում նաև վարչապետի մամուլի ծառայությունը, որովհետև նրանք պիտի վերահսկեին ամբողջ գործընթացը»։