Մինչ այժմ իրականացված միջոցառումների արդյունքում կառավարությունը ծախսել է 12.5 միլիարդ դրամ: Ծրագրերը վերաբերել են 460 000 քաղաքացու, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Անդրադառնալով առաջիկայում հնարավոր մեղմացումներին՝ նա նշեց, որ դրանց մասին հայտնի կլինի արդեն այս շաբաթ՝ պարետատան հայտարարությունից:
Փողոցներում մարդկանց կուտակումների և ոստիկանության փաստաթղթերը չստուգելու մասին Նաիրի Սարգսյանը հավաստիացրեց՝ ոստիկանությունը շարունակում է իր աշխատանքները: Նա տեղեկացրեց, որ կառավարությունը սպառված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց այս պահի դրությամբ փոխհատուցել է շուրջ 486000 բաժանորդի: