Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էդմոն Մարուքյան. Խնդիրը կոմպետենտ թիմ չունենալն է

Էդմոն Մարուքյան. Խնդիրը կոմպետենտ թիմ չունենալն է
20.04.2020 | 22:07

Վարչապետի ուղիղ եթերից առաջ կադրերի արտահոսքը խայտառակ բաների բերեց՝ ԱԺ-ում ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Դրա հիմքով փորձել ձեռք առնել, դատապարտում ենք։ Կադրերի արտահոսքը բերում է մեզ մեր նախկին համոզմանը, որ կառավարությունը չունի այնքան կարողություններ, որ քաղաքացիների համար զգայուն ինֆորմացիան պահպանի։ Երբ «Լուսավոր Հայաստանը» հեռախոսով տեղորոշման օրենքի դեմ էր գնում, ասում էր՝ «դուք այդ կարողությունը չունեք։ Անգամ եթե հավատանք, որ ի չարս չեք օգտագործելու, կարող ա ձեր մոտից այդ տեղեկատվությունը դուրս գա, ուրիշները ի չարս օգտագործեն»։ Այս դեպքերը ապացուցում են այդ հանգամանքը։


Հիմա պարետատանը, որ հազարավոր քաղաքացիների տեղորոշման տվյալներ են մշակվում, ի՞նչ իմանանք՝ ում ձեռքն են ընկնելու, ի՞նչ իմանանք՝ վաղը մյուս օրը ում են ծաղրելու։ Ի՞նչ իմանանք՝ ում դեմ է դա օգտագործվելու», - ասաց նա։


Մարուքյանը նկատեց, որ նորմալ է, երբ ուղիղ եթերից առաջ մարդ մազերն է ուղղում և այլ նախապատրաստական աշխատանքներ անում, խնդիրը կոմպետենտ թիմ չունենալն է: «Խնդիրն այն է, որ չկա այդ կոմպետենտ թիմը, որ դա դուրս չգա։ Բա որ այդ կոմպետենտ թիմը չկա, մեր տվյալները ինչո՞ւ եք վերցրել, որ մշակեք։ Սա ապացույց է՝ ճիշտ ենք, արել, որ չենք վստահել», - ասաց նա։

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ