Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մերկելը զգուշանում է արգելափակումը հանելու հարցում

Մերկելը զգուշանում է արգելափակումը հանելու հարցում
20.04.2020 | 22:10

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է կարանտինային միջոցառումների հետագա թուլացման քննարկումները: Կանցլերը նշել է, որ ռեժիմի հետագա թուլացումը պարունակում է համավարակի երկրորդ ալիքի ռիսկ: Մերկելի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողությունները կարող են ապարդյուն լինել, եթե ավելի քիչ թվով մարդիկ հետևեն սահմանափակումներին: Կանցլերը հստակ հասկացրել է, որ արգելափակումների հետագա թուլացման քննարկումներն անօգուտ են: Կանցլերի մասնակցությամբ սահմանափակումների թուլացման հաջորդ քննարկումը նախատեսված է ապրիլի 30-ին: Մերկելն ընդգծել է, որ կարևոր է տեսնել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն: Այն մասին, թե ինչպես է տնտեսությունը զարգանում, ինչ է կատարվելու աշակերտների՝ դպրոցներ վերադառնալուց հետո, ըստ նրա, հնարավոր կլինի խոսել մայիսի 8-9-ից ոչ շուտ:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ