Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն այն տեսակետին է, որ երկրում 2020-ի մարտից փակված սահամանները նվազագունը մի տարի պետք է փակ պահել: Այս մասին նա ասել է Frekvence 1 լրատվականին տված հարցազրույցում:
Զեմանը կարծում է, որ եթե հանկարծ բացվեն սահմանները, ապա մեծ է հավանականությունը, որ կորոնավիրուսը նորից կարող է Չեխիա ներթափանցել:
«Այո, ես շարունակում եմ պնդել, որ մեր պետական սահմաններն առնվազն մեկ տարի պետք է փակ մնան: Արտագնա այցերը համավարկի նոր ալիքի բռնկման կարող են հանգեցնել: Սա հրաշալի առիթ է, որ մեր համերկրացիներն օգտագործեն առիթն ու հմայվեն Չեխիայի տեսարժան վայրերով, շրջագայեն երկրով մեկ: Բոլոր դեպքերում՝ առաջնորդվելու ենք բժիշկների ու վարակաբանների տված խորհուրդներով»,- ասել է Զեմանը: