Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ամերիկյան նավթի գինը զրոյացավ, հետո դարձավ բացասական

Ամերիկյան նավթի գինը զրոյացավ, հետո դարձավ բացասական
21.04.2020 | 14:28

West Texas Intermediate (WTI) նավթի գինը պատմության մեջ առաջին անգամ դարձավ բացասական՝ վկայում են Լոնդոնի ICE բիրժայի սակարկությունները: Ապրիլի 20-ին WTI նավթի մայիսյան ֆյուչերսները 99% տոկոս անկում գրանցեցին՝ 00,1 դոլար բարելի դիմաց: Լոնդոնի ժամանակով՝ 19.00-ին գինը դարձավ բացասական՝ – 3,7 դոլար բարելի դիմաց: Մեկ օրում ընդհանուր գնանկումը 147,13%: Ֆյուչերսների խուճապային վաճառքը կապված է նավթի պահեստարանների գերհագեցածութամբ՝ կորոնավարակի պանդեմիայի հարուցած արտադրության անկման պատճառով: Ովքեր չեն հասցրել վաճառել մայիսյան ֆյուչերսները, կստանան նավթ, որ պահելու տեղ չունեն: Մեկ շաբաթ առաջ նավթի խոշորագույն արտադրողները պայմանավորվեցին հանույթի ռեկորդային կրճատման մասին, բայց չնայած ОПЕК+ի համաձայնությանը, միջազգային գները շարունակում են անկումը: Նավթային գնանշումների հետագան կախված է կորոնավարակի տարածումից և կարանտինից: Ապրիլին նավթի գնանկումը կարող է շարունակվել, ОПЕК+ համաձայնագիրը գործելու է մայիսից, իսկ պահանջարկի վերականգնումը կարող է սկսվել հունիսից: WTI հունիսյան ֆյուչերսների գինը բարելի դիմաց 20,8 դոլար է:


NYMEX բորսայում WTI նավթի գինն աճել է մինչև 1,40 դոլար: WTI-ի հունիսյան ֆյուչերսներն աճել են մինչև 21,33 դոլար:
Լոնդոնի ICE բորսայում Brent-ի հունիսյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 25,39 դոլարով (մայիսյան պայմանագրերը լրացել են):

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ