Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 62-ով՝ հասնելով 1401-ի, գրանցվել է մահվան ևս երկու դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 29-ով և հասել 609-ի, թեստավորումների ընդհանուր թիվը 13929 է: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքում գրում է՝ մահացել են 88 և 65 տարեկան պացիենտներ, որ ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ: Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում բուժվում է 768 մարդ: Մահացել է 24-ը: