ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ Երևանում շարունակվում է կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան: Ապրիլի սկզբի համեմատ 1 կգ կարագի գինը նվազել է 180, բուսական յուղինը՝ 45 դրամով: Այդ ապրանքատեսակների գներն ավելի ցածր են փետրվարի սկզբի գներից:
Ընթացիկ ամսվա սկզբի համեմատ գնի փոքր-ինչ նվազում է արձանագրվել նաև ալյուրի գծով, սակայն դեռևս 10 դրամով գերազանցում է փետրվարի գինը: Հացի գինը դիտարկված ամբողջ ժամանակահատվածում փոփոխություններ չի կրել: