Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՀԿ. Վատագույնը դեռ առջևում է, բայց դեռ կարող ենք կանխել աղետը

ԱՀԿ. Վատագույնը դեռ առջևում է, բայց դեռ կարող ենք կանխել աղետը
21.04.2020 | 14:35

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կորոնավիրուսի համավարակի մասին նոր հայտարարություններ է արել, երբ շատ երկրներ սկսում են թուլացնել սահմանափակող միջոցառումները՝ նախազգուշացնելով, որ «ամենավատը դեռ առջևում է», գրում է Politico-ն։ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը չի հստակեցրել՝ ինչու է կարծում, որ բռնկումը կարող է ավելի վատ ընթացք ստանալ: Որոշ մարդիկ մատնանշել են Աֆրիկայի միջոցով այս հիվանդության հավանական հետագա տարածումը, որտեղ առողջապահական համակարգերը թերզարգացած են:


«Սա շատ վտանգավոր համադրություն է և այն տարածում է գտել, ինչպես 1918-ի Իսպանական գրիպը, որը սպանեց մինչև 100 միլիոն մարդու»,- ասել է նա լրագրողներին։ «Բայց հիմա մենք ունենք տեխնոլոգիա, մենք կարող ենք կանխել աղետը, մենք կարող ենք կանխել ճգնաժամը։ Հավատացեք մեզ, վատագույնը դեռ առջևում է։ Եկեք կանխենք աղետը։ Սա մի վիրուս է, որի մասին դեռ մարդիկ շատ բան չգիտեն»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ